ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Լոլիկի եւ խաղողի առողջարար ուժը
Արդեն հաստատ ապացուցված է, որ որոշ մրգեր ու բանջարեղեններ կարող են նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Եւ այդ իմաստով դրանց մեջ կան բացարձակ չեմպիոններ, որոնք արժե ուտել ամեն օր։
Նախկինում համարվում էր, որ վատ ժառանգականության դեմ ոչինչ անել հնարավոր չէ։ Բայց վերջին տարիներս, գիտության զարգացման շնորհիվ պարզ դարձավ, որ, թեեւ գեները փոխել հնարավոր չէ, բայց կարելի է սահմանափակել կամ ուժեղացնել դրանց ակտիվությունն ու խուսափել լուրջ հիվանդություններից, առաջին հերթին՝ քաղցկեղից։ Եւ այդ հարցում կարող են օգնել բուսական մթերքները։
Սկզբում բացահայտվեցին ծաղկակաղամբի ու կանաչ թեյի հակաքաղցկեղային զարմանալի ակտիվությունը։ Հետագայում պարզվեց, որ ոչ պակաս արդյունավետություն ունեն նաեւ լոլիկն ու խաղողի մուգ տեսակները։ Բուսաբանները հավելում են, որ դրանք պետք է լինեն ոչ թե ջերմոցային, այլ իսկական հողի լոլիկներ եւ հասուն, լավ խաղող, որն անպատճառ հարկավոր է ուտել կեղեւի ու կորիզների հետ միասին։
Մեր գենոմում ցանկացած գործառույթ կրկնակի է կոդավորվում՝ ռեզերվայնորեն։ Եթե մարդը նույնիսկ քաղցկեղի հակման մուտանտային գեն է ժառանգում, ապա այդ զույգի երկրորդ գենը սովորաբար լիարժեք է լինում։ Բայց հիվանդ գենն ագրեսիվ է պահում իրեն եւ ժամանակի ընթացքում խախտում առողջի գործունեությունը։ Դրա հետեւանքով էլ ուռուցք է գոյանում։
Լոլիկը, խաղողը, ծաղկակաղամբը եւ այլ մթերքներ, իրենց մեջ պարունակվող նյութերի շնորհիվ (ռեսվերատրոլ, լիկոպեն, կատեխիններ եւ այլն) ակտիվացնում են առողջ գենը, եւ նա թույլ չի տալիս, որ հիվանդությունը զարգանա։
Իր հակաքաղցկեղային հատկանիշների համար խաղողը պարտական է ռեսվերատրոլ կոչվող նյութին, բուսական անտոցիան պիգմենտին եւ պրոանտոցիանիդներին։ Ընդ որում, խաղողի հյութը ոչ միայն կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, այլեւ ճնշում նրա աճը եւ քաղցկեղի բջիջների տարածումը, բարձրացնում ընդհանուր դիմադրողականությունը։
ԱՄՆ-ի Կենտուկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ հատապտղի կեղեւն ու կորիզներն օգնում են պայքարել արյան քաղցկեղի դեմ։ Գիտափորձի ժամանակ քաղցկեղի բջիջների ավելի քան երեք քառորդը ոչնչանում էին խաղողի կորիզներից պատրաստված մզահյութն ընդունելուց հետո։ Վերասերված բջիջները, փաստորեն, իրենք իրենց ոչնչացնում էին, իսկ առողջ բջիջներն անվնաս էին մնում։ Պարզվեց, որ խաղողի սերմերն ակտիվացնում են սպիտակուցը, որը մեկնարկում է հիվանդ բջիջների ոչնչացումը։
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն էլ ապացուցել են, որ խաղողը նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Ռեսվերատրոլը շրջափակում է ներբջջային այն ռեցեպտորները, որոնք մասնակցում են ստամոքսի բջիջների չարորակ վերասերմանը։ Հենց ռեսվերատրոլն է ընդունակ ոչ միայն կանխել, այլեւ դանդաղեցնել արդեն ձեւավորված ուռուցքների զարգացումը։
Ռեսվերատրոլի ամենօրյա բուժականխարգելիչ չափաբաժինը պարունակվում է խաղողի երեք ողկույզի մեջ։ Նույն քանակության հակաօքսիդանտներ կարելի է ստանալ խաղողի 120 գրամ խտացված հյութ խմելով։ Ամենաօգտակարը խաղողի մութ տեսակներն են, հատկապես՝ կոնկորդը։ Ռեսվերատրոլ պարունակվում է նաեւ դառը կարմիր գինու մեջ։
Խաղողը չափազանց սննդարար մթերք է։ 100 գրամը 700-850 կկալ է պարունակում։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել, եթե չեք ցանկանում ավելորդ քաշ հավաքել։
Լոլիկի ուժը նրանում լիկոպենի կարոտինոիդի մեծ քանակության մեջ է։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն, այս բանջարեղենը ցանկացած վիճակում հաճախ ուտող մարդիկ ավելի քիչ են հակված կերակրափողի, կրծքագեղձի, թոքերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքներով հիվանդանալու նկատմամբ։
Լոլիկի ամենաուժեղ արդյունավետությունը գրանցվել է շագանակագեղձի, հաստ եւ ուղիղ աղիների քաղցկեղը բուժելիս։ Հարվարդի բժշկական համալսարանի բժիշկների կողմից 47 հազար տղամարդկանց նկատմամբ կատարված վեցամյա դիտումները ցույց են տվել, որ լոլիկի սիրահարների շրջանում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազում է 21-34%–ով։
Իսկ իտալացի գիտնականները հետազոտել են մարսողական տրակտի քաղցկեղով տառապող 2700 հիվանդների կերակրացանկը եւ այն համեմատել ամեն օր լոլիկ օգտագործող 2900 առողջ մարդկանց սովորությունների հետ։ Պարզվել է, որ լոլիկի սիրահարները 30-40%–ով ավելի քիչ են ռիսկի դիմում աղիների քաղցկեղով հիվանդանալու տեսակետից, քան նրանք, ովքեր առիթից-առիթ են լոլիկ ուտում։
ԱՄՆ–ի մեկ այլ խումբ գիտնականներ էլ պարզել են, որ լոլիկի մածուկի մեջ պարունակվող լիկոպենը կանխարգելիչ ազդեցություն է գործում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման դեմ։
Հետազոտվող խմբի հիվանդներն օրական մոտ 460 գ թարմ լոլիկ էին ուտում, որն իրական չափաբաժին է չափահաս մարդու համար։ Ամենահաճելին այն է, որ բոլորովին էլ պարտադիր չէ ամեն օր հում լոլիկ ուտել։ Լիկոպենը չի կորցնում իր օգտակար հատկանիշները, երբ լոլիկը տապակում են, եփում կամ շոգեխաշում։
Տոմատով սոուսները, բորշչերը, ռագուն ոչ պակաս, իսկ երբեմն էլ ավելի օգտակար են, քան աղցանները։
Միայն պետք է հիշել, որ լիկոպենը յուրացվում է միմիայն ճարպով։ Հետեւաբար լոլիկն անպայման պետք է ուտել ցանկացած յուղով կամ պանրով։ Նույնիսկ տոմատի հյութի մեջ հարկավոր է մի քանի կաթիլ զեյթունի ձեթ ավելացնել։
Բացի լոլիկից ու խաղողից, նմանատիպ ազդեցություն գործող ուրիշ մթերքներ էլ կան՝ արտիշոկը, բազիլիկը, ծաղկակաղամբը, նռան հյութը, կանաչ թեյը, իմբիրը, գինձը, գազարը, չիլի պղպեղը, սոյան, բրոկկոլին (ծովաբողկ), ցիտրուսները, սեւ սալորը, սխտորը։
16.11.2010 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
